ԱԺ անդրանիկ նիստին շատ դժվարությամբ, մի քանի անգամ փորձեր կատարելուց հետո նոր միայն հաջողվեց պատգամավորներին գրանցվել: Ոմանց կոճակները չէին աշխատում, ընդ որում, չէին աշխատում հատկապես ԲՀԿ-ականների կոճակները՝ Վարդան Օսկանյանինը, Վահե Հովհաննիսյանինը, այդպես էլ չաշխատեց նաեւ Խոսրով Հարությունյանի կոճակը: Ի վերջո գրանցվեց 113 պատգամավոր:
ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրված միակ թեկնածու Հովիկ Աբրահամյանն իր ելույթում ասաց. «Երախտապարտ եմ ՀՀ նախագահին՝ ինձ վստահության համար, երախտապարտ եմ ՀՀԿ-ին, բոլոր իմ գործընկերներին: Այս խորրդարանը ներկայացուցչական մարմին է բառի լայն իմաստով: Ուրախ եմ, որ մեզ հաջողվել է լավ ընտրությունների միջոցով ձեւավորել օրենսդիր մարմին: Ասել, որ մեծ հպարտություն ու ուժ եմ համարում նման խորհրդարանի նախագահ լինելը՝ նշանակում է քիչ բան ասել: Ծրագրերն ուսումնասիրել է՝ բոլորն էլ պնդում են փոփոխություններ շարունակելու գալիքը, բոլորն էլ խոսում են Մարդու՝ ամենաէական արժեքի մասին, դա շատ լավ է, դա նշանակում է, որ մեր երկրի բոլոր ուժերը ակամայից համաձայնության են եկել ընդհանուր արժեքային համակարգի շուրջ: Ընտրապայքարում հաղթել է Հայաստանը եւ մեր ժողովուրդը, ոչ թե մեկ քաղաքական ուժ: ԱԺ կառավարությթուն հարաբերությունները տեսնում եմ դինամիկ զարգացման մեջ: Չկասկածեք, որ որպես խորհրդարանի նախագահ չեմ վարանելու լինել կառավարության քննադատը: Լինելու եմ կառավարության առաջին պաշտպանը նաեւ, քանի որ ինձ համար չկան կուսակցական շահեր: Մենք պարտավոր ենք առավել արդյունավետ օգտագործել մեր բոլոր հնարավորությունները»:
ԲՀԿ համամասնական ցուցակով ընտրված պատգամավոր Գուրգեն Արսենյանը Հովիկ Աբրահամյանից խնդրեց երաշխիքներ, որ ուրիշերի փոխարեն քվեարկություններ չեն լինի: Ի պատասխան՝ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ ամեն ինչ կանի՝ դա թույլ չտալու համար:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ