Մայիսի 30-ին, ժամը 09.20-ին Վայոց ձորի մարզի Հերհեր գյուղից տեղեկություն է ստացվել, որ Վայք-Հերհեր ավտոճանապարհի 7-րդ կմ-ի մոտակայքում քարեր են թափվել` ճանապարհը դարձնելով միակողմանի:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Փրկարարներն իրականացրել են ճանապարհի մաքրման աշխատանքներ՝ այն դարձնելով երկկողմանի:
ԱԻՆ