Լոնդոնի «Տոտենհեմի» հարձակողական ոճի կիսապաշտպան Ռաֆայել վան դեր Վարտը պատրաստվում է ֆուտբոլային կարիերան շարունակել «Շալկեում»:
Ինչպես տեղեկացնում է «Daily Mail»-ը, ֆուտբոլիստն այդ քայլին գնում է հանուն կնոջ՝ Սիլվիայի, որն աշխատում է Քյոլնում գտնվող RTL հեռուստաալիքում, եւ ընտանիքը պահպանելու համար: Երիտասարդ ամուսինները երկու տարի առաջ արդեն մեկ անգամ հայտնվել են ամուսնալուծության եզրին եւ հոգնել մշտապես միմյանցից հեռու ապրելուց ու աշխատելուց: Ֆուտբոլիստն առայժմ չի խորանում «Շալկե» տեղափոխվելու պայմանների մեջ՝ նշելով, որ ինքն առայժմ կենտրոնացած է միայն ֆուտբոլի Եվրոպայի առաջնության վրա:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ