«Ես սպասում եմ քեզ, հայրիկ» եւ «Կտակ». այսպես է իր երկու նոր ձայնասկավառակները վերնագրել Ռուբեն Հախվերդյանը, որոնք դեռ պատրաստման փուլում են. «Երկու ձայնասկավառակներում էլ կան թե հին երգեր եւ թե նոր երգեր, էդ «հայրենասիրական» բառը չեմ սիրում, որովհեւոեւ հայրենասիրական երգը դա լավ երգն է, իսկ ոչ հայրենասիրական երգն էլ ինձ համար՝ ոչ լավ հայերենով գրված ու ոչ բանաստեղծական երգը, բայց ձայնասկավառակներից մեկում թեմատիկ՝ հայրենասիրական, պատերազմի տարիներին գրված երգեր են։ Մյուսը կոչվում է «Կտակ», որտեղ «50-ից հետոն է»։ Մի նոր երգ էլ կա, որ 18 տարեկանում եմ գրել, բայց նոր եմ ձայնագրում։ Երեւի մոտ 30 հազար դոլարի չափ փող է գնացել այդ երկու սիդիի վրա, դրան գումարած պետք ա նաեւ արտադրել, հիմա սպասում եմ, թե սպոնսորները երբ կարող են բարեհաճել փող տալ, որպեսզի արտադրեմ»։ Իսկ կա՞ն սպոնսորներ եւ ովքե՞ր են։ «Իհարկե կան, կարող եմ անուններն էլ ասել, դրանցից մեկը մեր վարչապետն ա, մեկը՝ Ծառուկյան Գագիկը, մեկը՝ Արմեն Դարբինյանը, Սլավոնականի ռեկտորը, ու էլի մի երկու հոգի, բոլորովին տարբեր մարդիկ են, ամեն մեկն իրա չափով օգնել ա, ու գոհ եմ իրանցից»։
Սոնա ԱԴԱՄՅԱՆ
«Հրապարակ»