Այսօր առավոտյան իր աշխատանքները սկսեց նորընտիր խորհրդարանը: Պատգամավորներին ողջույնի ուղերձով դիմեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, այնուհետեւ օրհնանքի խոսք հղեց Ամենայն Հայոց կաթողիկոսը: Պատգամավորները երդվեցին, եւ նիստը վարող ավագագույն պատգամավորը՝ Մկրտիչ Մինասյանը մեկ առ մեկ ներկայացրեց ԱԺ պատգամավորներին:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: