Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը գրավով ազատ է արձակել լոռեցի բժիշկներին

Մայիս 30,2012 23:10

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել գրավով ազատ արձակել  Վանաձորի թիվ  1 հիվանդանոցի մասնագիտացված բաժանմունքի վարիչ, կրծքային վիրաբույժ Գեորգի Իլոյանին  եւ նույն հիվանդանոցի ռենտգենաբան Վարդան Մխիթարյանին:

Վերջիններս մեղադրվում են մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու մեջ, որի հետեւանքով վանաձորցի Վ. Մարկոսյանը մահացել է:

«Դատարանը միջնորդության արդյունքում գտել է, որ կալանքը պետք է բավարարել, բայց միաժամանակ բավարարել է պաշտպանների միջնորդությունները եւ կալանքը փոխարինել  գրավով»,- Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Վարդան Մխիթարյանի փաստաբան Ռուբեն Հակոբյանը:

Նա, սակայն, նշում է,  որ դատարանը պետք է մերժեր կալանքի միջնորդությունը, ոչ թե այն փոխարիներ գրավով: «Ձերբակալությունն ապօրինի է, առանց հիմքերի»,- ասում է փաստաբանը:

 

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031