Լրահոս
Օրվա լրահոսը

Կորյուն Նահապետյանը՝ ինչպես Վիկտոր Դալլաքյա՞նը

Մայիս 30,2012 23:04

Մալաթիա-Սեբաստիայի թիվ 8 ընտրատարածքում մեծամասնականով առաջադրված ՀԱԿ թեկնածու Վահագն Խաչատրյանն ամենաքիչ ձայներն էր հավաքել. ՀՅԴ թեկնածու Արթուր Եղիազարյանը 6493 ձայն էր հավաքել, պարոն Խաչատրյանը՝ 5172, իսկ ՀՀԿ թեկնածու Կորյուն Նահապետյանը՝ մի քանի անգամ ավելի շատ՝ 20407 ձայն:

Հաշվի առնելով, որ մեծամասնական ընտրակարգի դեմ պայքարի ժամանակ իշխանական եւ ընդդիմադիր թեւի ներկայացուցիչները հատկապես որպես մեծամասնական օրինակելի պատգամավոր նշում էին Կորյուն Նահապետյանի անունը՝ նրա հասցեին «թթու» խոսք չկարողանալով ասել, մենք Վահագն Խաչատրյանից հետաքրքրվեցինք, թե ընտրությունների ժամանակ Կորյուն Նահապետյանն է՞լ է խախտումներ արել ու ընտրակեղծիքներով անցել, թե՞ այդ ընտրատարածքում խախտումներ չեն եղել: Պարոն Խաչատրյանը պատասխանեց. «Բացարձակ նշանակություն չունի՝ օրինակելի՞ պատգամավոր է, թե՞ ոչ: Հանրապետականում օրինակելիներ չկան: Նրանք նույն մեթոդով ու նույն խախտումներով են ընտրվում, ինչ բոլոր ընտրատարածքներում: Նույն  մարդիկ են, կապ չունի, նույն ընտրակաշառքներն են: Դե, հարցրեք, թե ինչ միջոցներով էին ընտրությունների օրերին Մալաթիա-Սեբաստիա համայնքում վերանորոգումներ լինում, դպրոցներում ինչ  էր կատարվում, ինչ միջոցներով էր դա արվում: Եթե ես ձեզ ասեմ Կենտրոնական բանկի տվյալները նաեւ, թե կանխիկ դրամի քանակն ինչքան է ավելացել, դուք ինքներդ կեզրակացնեք, թե ինչքան գումարի ընտրակաշառք է բաժանվել ընտրություններին. 1 ընտրողին բաժին է ընկել 100 դոլար: Ես ձեզ խնդրում եմ, տարբերություն մի դրեք: Վատ կամ լավ պատգամավոր չկա, կա իշխանական պատգամավոր, որն իր ընտրվելու որոշակի գինն ունի: Կապ չունի՝ ով է, մեկ է՝ ժողովուրդը Հանրապետականին չի ընտրում: Մի հոգի փորձել է նման բան անել, այն էլ չի ընտրվել՝ Վիկտոր Դալլաքյանը»: Մեր դիտարկմանը, թե ասում են՝ Վիկտոր Դալլաքյանին ժողովուրդը չի ներել, այսպես ասած, ճամբար փոխելու համար՝ պարոն Խաչատրյանը նշեց. «Դա էլ կա, հա, բայց գինն էլ նա չէր վճարել կամ քիչ էր արել, ես համոզված չեմ, որ 100 տոկոսով չի արել, իսկ ընդունված խաղի կանոնները դրանք են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031