Մայիսի 30-ի կեսօրին Տավուշի մարզի Կողբ գյուղում վթարի է ենթակվել 10-ամյա Հարություն Արշակի Բարսեղյանը: Նրան «ՎԱԶ-2107» ավտոմեքենայով վթարի է ենթարկել մի համագյուղացի: Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում կատարված ստուգման արդյունքներով՝ կողբեցի վարորդը դեպքի ժամանակ եղել է սթափ վիճակում: Նույն բժշկական կենտրոնում երեխայի վնասվածքներն ախտորոշվել է որպես՝ «աջ սրունքի զույգ ոսկրերի փակ կոտրվածք՝ տեղաշարժով»:
Երեխային ցուցաբերվել է բժշկական օգնություն, ոտքի կոտրված հատվածն անշարժացվել է : Հետագա բուժման համար երկու ժամ հետո տղան տեղափոխվել է Երեւան:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ