Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղամյան. Իշխանական լծակներով հարցերն ավելի դյուրին են լուծվում (Տեսանյութ)

Մայիս 30,2012 20:25

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը  ընդդիմություն կմնա՞, թե որոշ ժամանակ անց կրկին կոալիցիա կմտնի հարցին ՀՀԿ պատգամավոր Արտաշես Գեղամյանը դժվարացավ պատասխանել ու չմեկնաբանեց այն լուրերը, թե ԲՀԿ-ն ընդդիմություն է ներկայանում` նախագահական ընտրություններին հօգուտ իշխանությունների ընտրազանգված հավաքելու համար: «Արդյոք նախընտրական այն խոստումները , որոնք տվել է ցանկացած կուսակցություն, որը ներկայացված էր Ազգային ժողովում,  ավելի դյուրին է կատարել՝ լինելով իշխանությա՞ն մեջ, թե՞ ընդդիմության կամ կառուցողական  դաշտում: Իսկ իմ կարծիքով, եթե իշխանական լծակներ կան, այս կամ այն սոցիալական ոլորտին վերաբերող լուծումները, կարծես թե , ավելի դյուրին են ենթակա լուծման»,- Aravot.am-ին ասաց պարոն Գեղամյանը:


Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031