Լրահոս
Օրվա լրահոսը

Շուշան Պետրոսյանը Փակ շուկայի հարցով կխոսի Ալեքսանյանի հետ

Մայիս 30,2012 20:17

«Փակ շուկան հրաշալի ճարտարապետական մի մասնիկն է մեր քաղաքի, պրոսպեկտի, որը հիմա կոչվում է Մաշտոցի պողոտա»,- նման կարծիքի է երգչուհի, ՀՀԿ պատգամավոր  Շուշան Պետրոսյանը: Դիտարկմանը, թե հենց ձեր կուսակիցն է շուկան քանդելու գործը ստանձնել, երգչուհին ասաց, որ միեւնույնն է՝ դրան վատ է վերաբերում ու ասաց, որ տեսահոլովակ է տեսել, որտեղ ՀՀԿ պատգամավոր Սամվել  Ալեքսանյանը հերքել է, որ շուկան իրենն է: «Ոչինչ չեմ հասկանում… յուրաքանչյուր նորմալ երեւանցու համար անհարիր է »,- ասաց Շ. Պետրոսյանը՝ նշելով, որ  պատրաստվում է դա անձամբ ճշտել  պարոն Ալեքսանյանից:

«Տարօրինակ էր, որ հենց կողքի բնակիչներն են շատ ուրախ, որ քանդվում է: Շատ ծայրահեղ պատասխաններ կան: Եթե դա քանդվում է ու պահպանվում է նույն կամարը, նույն հրաշակերտ  աշխատանքը՝ այդ երկաթների, տերեւների, կամարներով ներսը, հրաշալի կլինի, որովհետեւ ներսն իսկապես շատ հին է, փտած: Ինչ հնարավոր ինֆորմացիա կա նայել եմ ու շատ տարբեր գաղափարներ եմ տեսել  հենց երեւանցիների կողմից:  Մի մասը շատ ուրախ է, որովհետեւ առնետանոց է, իսկ մյուս մասը՝ եւ ես այդ մասի մեջ եմ, որ պնդում եմ, ինչ ուզում են թող սարքեն, բայց շուկան պիտի պահպանի իր արտաքինը, այն ինչ, որ  եղել է: Ով որ գումար ունի, ինչ-որ բան է սարքում՝ առանց ճարտարապետների հետ հաշվի նստելու , ինքն է թելադրում: Իրենց, որ լսես՝ հա՜մ ռեժիսոր են,  հա՜մ ճարտարապետ են: Վերջապես, ամեն մարդ իր գործով պետք է զբաղվի»,- կարծիք հայտնեց Շուշան Պետրոսյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031