Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նիկոյանը կողմ է ԱԺ-ում ուրիշի փոխարեն քվեարկելը օրինականացնելուն

Մայիս 30,2012 19:47

«9 տարի միշտ մեծ ակնածանքով եմ մտել Ազգային Ժողով ու շարունակելու եմ նույն հպարտությամբ  ու ակնածանքով մտնել»,- այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովում պատգամավորի մանդատը վերցնելուց հետո լրագրողների հետ զրույցում անկեղծացավ ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը: Ըստ նրա, այս անգամ հավանաբար կընդգրկվի գործադիրում, թե ո՞ր նախարարությունը կղեկավարի՝ պարոն Նիկոյանը չմանրամասնեց:

Դիտարկմանը, թե ԱԺ-ում ուրիշի փոխարեն քվեարկող հանրապետական պատգամավորները ակնածանքը չե՞ն զգում ԱԺ-ի նկատմամբ, պարոն Նիկոյանն ասաց.«Պառլամենտում մեկը մյուսի փոխարեն քվեարկելը տարածված երեւույթ է,  շատ տեղերում նույնիսկ օրինականցված է, միգուցե, այդ խնդիրը մեր 5-րդ գումարման Ազգային ժողովում դրվի»: Պարոն Նիկոյանն ասաց, որ ինքը կողմ կլինի նման օրինագծի հաստատմանը ու բացատրեց. «10 պատգամավոր գնացել են գործուղման, բայց դա չի նշանակում, որ նրանք այդ օրենքին դեմ են : Նրանք իրենց տեսակետը կարո՞ղ են որեւէ ձեւով արտահայտել, շահագրգիռ են, բայց նախօրոք գրավոր ձեւով արտահայտում են իրենց դիրքորոշումը: Կարծում եմ՝  կարելի է նաեւ այդ ուղղությամբ մտածել, բայց, իհարկե, մեկը մյուսի փոխարեն քվեարկելը, ամեն դեպքում,  գեղեցիկ չէ, գեղեցիկ չէ առաջինը նրանց համար, ովքեր  չեն գալիս ու այն եկող գործընկերոջը դնում այնպիսի վիճակի մեջ, ինչը մի անգամ բոլորս տեսանք»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031