Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀԱԿ խմբակցությունն իր առաջին հայտարարությունն արեց

Մայիս 30,2012 19:04

Մայիսի 30-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի խորհրդարանական խմբակցության անդրանիկ նիստը, որում ընդունված  հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «2012 թվականի մայիսի 6-ը` Հայաստանի ժողովրդի ազատ կամարտահայտման եւ երկրում ժողովրդավարության հաղթանակի օր դառնալու փոխարեն նշանավորվեց պետականորեն կազմակերված եւ ընտրակեղծարարության ծավալով իր նախադեպը չունեցող կեղծված խորհրդարանական ընտրություններով:

Մայիսի 31-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճում առաջին նստաշրջանի առաջին օրը բացման հանդիսավոր նիստի է հավաքվելու մի Խորհրդարան, որի մեծամասնությունն ընտրված չէ Հայաստանի ժողովրդի կողմից, այլ ապօրինաբար ստացել է իր մանդատները ընտրակաշառքի համատարած բաժանման, ընտրողների ահաբեկման, լայնածավալ բազմակի քվեարկության արդյունքում: Ազգային Ժողովին այդ օրը ողջունելու է գործող նախագահ Սերժ Սարգսյանը, որը նույնպես չի ընտրվել ազատ եւ արդար ընտրություններով:
Հայ Ազգային Կոնգրեսի պատգամավորական խմբակցությունը, ի նշան բողոքի` ժողովրդի նկատմամբ Սերժ Սարգսյանի ռեժիմի կատարված հանցագործությունների դեմ, չի մասնակցի առաջին նիստին:
Միեւնույն ժամանակ, վստահեցնում ենք, որ ակտիվորեն մասնակցելու ենք Ազգային Ժողովի աշխատանքներին եւ մեզանից կախված ամեն ինչ կանենք` Ազգային Ժողովի ամբիոնը ժողովրդավարական Շարժման հաղթանակին ծառայեցնելու համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031