Կենտրոնական ընտրական հանձնաժողովից իր պատգամավորական մանդատն անձամբ ստանալու էր եկել նաեւ ՀՀԿ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը: Հարցին, թե նոր խորհրդարանում ավելի ակտի՞վ է գործելու, նա ասաց, որ միշտ էլ ակտիվ է եղել ու չհամաձայնեց, որ ամենաշատը բացակայած պատգամավորներից մեկն է եղել: «Դուք սուտ եք խոսում»,- հակադարձեց լրագրողի դիտարկմանը: «Ես իմ պատգամավորական գործողությունը նաեւ արտապատգամավորական գործունեությամբ եմ արել, պարտադիր չէ դահլիճում լինել»: Նա չմեկնաբանեց ԲՀԿ-ի կոալիցիա չմտնելու որոշումը. «Բարգավաճ Հայաստանն» իր իրավունքներն ունի, իր գործն է»:
Հարցին, թե ԲՀԿ-ին որպես ընդդիմադիր ուժ տեսնո՞ւմ եք, պարոն Հայրապետյանն ասաց՝ ինչո՞ւ չէ: Մենաշնորհների դեմ պատրաստվո՞ւմ է պայքարել, պարոն Հայրապետյանն այս հարցին հարցով պատասխանեց. «Օրինակ ի՞նչ մենաշնորհ նկատի ունեք, ո՞ր մենաշնորհը: Ես չգիտեմ մեր երկրում որեւէ մենաշնորհ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ