«Այբ» կրթական հիմնադրամը այսօր Գավառում կազմակերպել էր «Կենգուրու 2012» մասնակիցների պարգեւատրման արարողություն:
Ըստ «Այբ» կրթական հիմնադրամի ծրագրի ղեկավարի օգնական Շողիկ Մկրտչյանի՝ «Կենգուրու 2012»-ում 5 հաղթողներից բացի` լավագույն արդյունք է ցուցաբերել եւ պատվոգրի է արժանացել 451 աշակերտ:
Ինչպես «Առավոտին» տեղեկացրեց Շողիկ Մկրտչյանը` «Այբ» կրթական հիմնադրամի կողմից լրացուցիչ մրցանակներ շնորհվեցին եւս 745 աշակերտի բոլոր այն դպրոցներում, որտեղ չկան շեմը հաղթահարած երեխաներ:
Կարդացեք նաև
«Կենգուրու 201»-ի 5 հաղթողներից բացարձակ հաղթողը Մարտունու Մ. Շահումյանցի անվան համար 1 միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակակերտուհի Էռնա Պետրոսյանն է, որը նաեւ հաղթել էր «Կենգուրու 2009»-ում: Էռնան պարգեւատրվել է նաեւ մրցականաբաշխության առաջին օրը:
Մյուս հաղթողը` Կարմիրգյուղի համար 1 միջնակարգ դպրոցի 3-րդ դասարանի աշակերտուհի Աննա Գասպարյանը պարգեւատրվեց այսօր: Նա արժանացավ պատվոգրի եւ նվեր ստացավ նոթբուք համակարգիչ:
Գավառի տարածաշրջանի մասնակից դպրոցները «Այբ» կրթական հիմնադրամի կողմից մասնակցության հավաստագրեր ստացան: Հավաստագրեր ու մրցանակներ ստացան նաեւ մրցույթում լավագույն արդյունք ցուցաբերած մասնակիցներն ու նրանց ուսուցիչները:
Անի ՊՈՂՈՍՅԱՆ