Հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդը պահպանեց շախմատային թագը` Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում անցկացված մրցամարտում թայ-բրեքի չորրորդ պարտիան ոչ-ոքի ավարտելով իսրայելցի հավակնորդ Բորիս Գելֆանդի հետ:
Մրցամարտի ընդհանուր հաշիվը դարձավ 8,5:7,5` հօգուտ Անանդի, որին առաջինը շնորհավորեց Բորիս Գելֆանդը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ