Լրահոս
Օրվա լրահոսը

Զատուլին. «Մեզ համար ընդհանրապես ձեռնտու չէ ռազմական գործողությունների ծագելը Ադրբեջանի ու Հայաստանի միջև » (Տեսանյութ)

Մայիս 30,2012 16:46

Aravot.am_ը ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինի հետ զրույցում հետաքրքրվեց՝ ինչպիսին է նրա գնահատականը ՀՀ-ում տարածված այն կարծիքին, թե ՌԴ ներկայիս նախագահ Վլադիմիր Պուտինը Մեդվեդևի նման շատ ժամանակ չի տրամադրի ԼՂՀ հարցի կարգավորման համար: Կ. Զատուլինը պատասխանեց. «Չեմ ուզում քննադատած լինել Մեդվեդևին, սակայն նրա պաշտոնավարման ժամանակահատվածում ԼՂՀ հարցի կարգավորման պատասխանատու ժամանակահատված էր: Ուստի ակտիվությունը պայմանավորված էր հենց այդ հանգամանքով: Մյուս կողմից էլ, ես անձամբ կողմ չեմ, որ Վլադիմիր Պուտինն ամեն ամիս հանդիպի ղարաբաղյան հարցով, քանի որ մի որոշ ժամանակ հետո դուք հարց կտաք՝ ու°ր են արդյունքները, մանավանդ, որ արդյունքները դեռ անհասանելի են: Բայց դա չի նշանակում, որ Պուտինը և նրա խորհրդատուները ղարաբաղյան հակամարտության հարցը մի կողմ են դնելու: Նախագահ Պուտինի կողմից այդ ուղղությամբ անպայման քայլեր ձեռնարկվելու են»:

Կ. Զատուլինը նաև հավելեց. «Մեզ համար ընդհանրապես ձեռնտու չէ ռազմական գործողությունների ծագելը Ադրբեջանի ու Հայաստանի միջև»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031