Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ մոտ աշխատեն, ուրիշի՞ն ընտրեն»

Մայիս 30,2012 16:21

Այս տրամաբանությամբ է առաջնորդվում Քաջարանի պղնձամոլիբդենայինի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի տղան, ՀՀԿ-ական պատգամավոր Վահե Հակոբյանը, ով մեծամասնականով պատգամավոր է վերընտրվել Սյունիքում: Քաջարան գյուղի  համար բնապահպանների պայքարը կոմբինատի տնօրենի տղան համարում է «մի երկու կանաչի շոու » : Ներկայացնում ենք Վահե Հակոբյանի հետ մեր զրույցը :

       Եթե ձեր հայրը պղնձամոլիբդենայինի տնօրենը չլիներ, Դուք քանի՞ ձայն կհավաքեիք Սյունիքում:

–       Ինչ կապ ունի գործարանը : Մենակ իմ հայրն էնտեղ գործարան չունի , իմ եղբայրն էլ գործարարն ունի, իմ հորեղբոր տղան էլ գործարան ունի : Դա ի ՞նչ նշանակություն ունի :

       Իսկ ինչի՞ համար են Ձեզ ընտրել սյունեցիները, Ձեր հատկապես ո ՞ր գործի համար :

–       Կարծում եմ, եթե իմ նախորդ տարիների աշխատանքը վերցնեք եւ իմ ծրագրերը, կտեսնեք :

– Ի՞նչ եք արել Սյունիքի համար, ԱԺ-ում էլ ակտիվ չեք եղել :

– Դուք ոչ մի բանից տեղյակ չեք : Ընտրողը կասի ավելի շուտ’ ինչի համար է ինձ ընտրել :

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031