Լրահոս
Օրվա լրահոսը

Պայթյունի հետաքննությանը մասնակցում է նաեւ ԱԱԾ-ն

Մայիս 30,2012 16:00

Հայաստանի գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ «Էլեկտրոն» գործարանում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ցուցումով ստեղծվել է օպերատիվ-քննչական խումբ:

«Քննությունը հանձնարարված է ոստիկանության քննչական գլխավոր վարչությանը, իսկ քննչական խմբի մեջ ընդգրկվել են ոչ միայն ոստիկանության փորձառու քննիչներ, այլ նաեւ Ազգային անվտանգության ծառայության համապատասխան աշխատակիցները», – փոխանցեց Տռուզյանը` շարունակելով. – «Այս փուլում դեռեւս վաղ է խոսել վարկածների մասին, համենայն դեպս` հրապարակել դրանք: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ եւ կատարվում են առաջնահերթ անհրաժեշտ քննչական գործողությունները: Ուղղակի վարկածների հրապարակումը հնարավոր է, որ որոշակի առումով խոչընդոտի օբյեկտիվ եւ բազմակողմանի քննությանը»:

Արտակարգ իրավիճակների նախարարության Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի ղեկավար Աշոտ Պետրոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց լրատվամիջոցներում հայտնված տեղեկատվությունը, որ «Էլեկտրոն» գործարանը կենտրոնում չի անցել համապատասխան փորձաքննություն. – «Կենտրոնում գրանցված չի եղել եւ փորձաքննություն չի անցել: Օրենքի համաձայն, պարտադիր գործողություն է, որ տնտեսվարող սուբյեկտը ինքն է պարտավոր գրանցվելու: Չնայած մենք հիմա արդեն գրանցումով չենք զբաղվում: Անցյալ տարվանից գրանցումով զբաղվում է նախարարությունում ստեղծված նոր գործակալությունը: Բայց դրանից առաջ` մինչեւ 2006 թվականի սեպտեմբերի 1-ն էր օրենքով սահմանված, որ բոլոր վտանգավոր օբյկետները պարտավոր էին գրանցվել եւ տարին մեկ անգամ անցնել փորձաքննություն: Որը չի արվել»:

«Եթե իրենք ռազմական կառույց են կոչվում, իրենք պարտավոր չէին մեր մոտ գրանցվելու եւ անցնելու: Ես երեկ այնտեղ համոզվեցի, որ Պաշտպանության նախարարից սկսած` տեղակալներով, բոլորը այնտեղ էին, եւ ես հասկացա, որ դա ռազմական կառույց է: Իսկ մենք ռազմական կառույցներում այդպիսի գործառույթ իրականացնելու իրավունք չունենք», – հավելեց Աշոտ Պետրոսյանը:

Հովհաննես Շողիկյան

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031