Անցած գիշեր դադարեցվել է ադրբեջանական գազի մատակարարումը Թուրքիա: Այս մասին այսօր հայտարարել են BP-Azerbaijan ընկերության ներկայացուցիչները:
Գազի մատակարարման դադարեցման պատճառը Բաքու – Թբիլիսի – էրզրում գազատարի պայթյունն է, որը տեղի է ունեցել հայ – թուրքական սահմանից ոչ հեռու` Սարիղամիշ քաղաքի մերձակայքում:
Թուրքական աղբյուրները առայժմ որեւէ տեղեկատվություն չեն հաղորդում պայթյունի պատճառների մասին` հաղորդելով միայն, որ գազատարի վերանորոգման աշխատանքներն արդեն իսկ մեկնարկել են:
«Ազատություն» ռադիոկայան