Լրահոս
Օրվա լրահոսը

Զատուլին. «Ի°նչ եք պահանջում ՌԴ-ից այն դեպքում,երբ ՀՀ-ն չի ճանաչել ԼՂՀ անկախությունը»

Մայիս 30,2012 15:05

 «Ինչպիսի իրավիճակ էլ լինի, մենք մեր ընկերներին երբեք չեն լքում և չենք փոխում»,-այսօր հայտարարեց ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը՝ «Բաց Ռուսաստան. նոր կերպարանք տեղեկատվական դարաշրջանում» գրքի շնորհանդեսին: Գիրքը տպագրվել է 1000 օրինակով և տեղեկատվություն է պարունակում այն մասին, թե Ռուսաստանն ու հայ-ռուսական հարաբերություններն ինչպես են ներկայացված հայաստանյան լրատվամիջոցներում: Գրքի հեղինակներն են Ալեքսանդր Մարգարովը, Նարեկ Գալստյանն ու Հրանտ Միքայելյանը:

Կ. Զատուլինը շեշտեց, որ առաջիկա օրերին ՀՀ-ում սպասվում են  լուրջ զարգացումներ, քանի որ կմեկնարկեն ՀՀ նորընտիր խորհրդարանի աշխատանքները:

Անդրադառնալով սեպտեմբերի 7-ին ՌԴ նախագահ Վ.Պուտինի Հայաստան այցին` Կ. Զատուլինը նկատեց, որ ամսաթիվն այնքան էլ հարմար չէ ընտրված, քանի որ այդ օրը Բորոդինոյի ճակատամարտի 200-ամյակն է նշվելու: Նա տեղեկացրեց, որ դիվանագիտական օղակներում բանակցություններ են ընթանում հարցին լուծում տալու կապակցությամբ և ամենայն հավանականությամբ դրանք դրական լուծում կունենան:

Հայաստանի և Ռուսաստանի նախագահների միջև եղած հարաբերությունների մասին ներկայումս շատ է խոսվում: Այս կապակցությամբ Կ. Զատուլինն ասաց, որ «Վ. Պուտինն և Սերժ Ազատիչն ունեն լավ և վաղեմի  հարաբերություններ»:

Կ. Զատուլինն իր խոսքում անընդհատ հանդես էր գալիս Ադրբեջանի նկատմամբ քննադատական դիրքերից: Ադրբեջանի և Հայաստանի միջև եղած տարածքային խնդիրների մասին խոսելիս Կ. Զատուլինը շեշտեց. «Այդ տարածքները վաղ թե ուշ պետք է վերադարձվեն Հայաստանին»:

Կովկասյան տրամադրությունների մասին էլ ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրենը նշեց. «Մենք միշտ կոմպլեմենտար ենք տրամադրված, բոլորս ուզում ենք լինել եվրոպացիներ, գուցե Կովկասում ավելի քան շատ են ուզում լինել եվրոպացի: Նույնիսկ Ձեր հարևանը (նկատի ունի Վրաստանին,-Տ.Հ) կարծում է, որ ինքն ամբողջովին եվրոպացի է»:

Զատուլինն անընդհատ շեշտում էր ռուսական կողմի զսպիչ մասնակցությունը ԼՂՀ հարցի խաղաղ կարգավորման գործընթացում: Նա նկատեց. «1994-ից ԼՂ հարցը սառեցման գործընթացում է գտնվում, իհարկե, սա նրա հետևանքն է, որ ՀՀ տարածքում են ռուսական զորքերը և կան մի շարք պատավորություններ»:

Երբ հարց բարձրացվեց ԼՂՀ-ի՝ ՌԴ-ի կողմից ճանաչման մասին, Զատուլինը նշեց. «Ի°նչ եք պահանջում ՌԴ-ից այն դեպքում,երբ ՀՀ-ն  չի ճանաչել ԼՂՀ անկախությունը»: Զատուլինը ՀՀ-ին և Ադրբեջանին կոչ արեց. « Կարծում  եմ՝ այժմ ժամանակն է Ադրբեջանին և Հայաստանին մտածել՝ ինչպիսի քայլեր կարելի է գործադրել, որ այս արհեստական լարվածութունը վերանա: Նորից Ադրբեջանն ինձնից նեղանալու է, բայց պետք է ասեմ, որ Ադրբեջանը պետք է ավելի քիչ զգայական վերաբերմունք ցուցաբերի գործընթացներին»:

Տարբեր առիթներով ԼՂՀ այցելած անձանց «պերսոնա նոն-գրադա» ճանաչելու՝ Ադրբեջանի քաղաքականությունը Կ. Զատուլինին ծիծաղելի է թվում, ինչը, ըստ նրա՝ Ադրբեջանին դնում է հիմար վիճակի մեջ:

Այն տարածված տեսակետին, թե հայ-ադրբեջանական հարաբերությունները ԼՂՀ խնդրի կարգավորման մասով մտել են փակուղի, Կ. Զատուլինն այսպես պատասխանեց. «Ես այդ կարծիքը լսում եմ 1990-ականներից: Եթե սթափ գնահատենք, ապա այդ գործընթացները փակուղուց դուրս չեն էլ եկել: Բայց ռուսական կողմն ունի այն տրամաբանությունը, որ բանակցություններն ընթացքի մեջ են, և դա դրական է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031