«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները, Նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկությամբ, քննարկել են մայրաքաղաքի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնի հարևանությամբ Կոմիտասի թանգարան հիմնելու հարցը: Նախագահի կարծիքով, այն չպետք է զուտ թանգարան լինի, այլ ակտիվ, պարբերաբար անցկացվող միջոցառումներով թանգարան-մշակութային կենտրոն, որտեղ մեր ժողովուրդը և երկիր այցելող հյուրերը հնարավորություն կունենան ծանոթանալ Կոմիտասից ստացած ամբողջ ժառանգությանը:
Ըստ ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի հաղորդագրության