Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արա Վարդանյանը վերահաստատվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում

Մայիս 30,2012 14:39



Այսօր կայացավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որի ընթացքում բացման խոսքով հանդես եկավ ՀՀ նախագահ, հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստի ընթացքում քննարկվելիք հարցերը վերաբերում էին հոգաբարձուների խորհրդի կազմում նոր անդամներ ընդգրկելուն, Արա Վարդանյանի՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում վերահաստատվելուն, հիմնադրամի գործադիր վարչության հաշվետվությանը՝ 2011 թվականին կատարած աշխատանքների մասին, Մարաթոն 2012-ի նպատակաուղղվածությանը  եւ այլն:

Հոգաբարձուների խորհրդի 36 անդամներից նիստին ներկա էին 31-ը:

Սերժ Սարգսյանի խոսքերով՝ «Առանց հիմնադրամի այլեւս անհնար է պատկերացնել Հայաստանի Հանրապետությունն ու ու Արցախը»:

Նախագահը նաեւ տեղեկացրեց, որ որպես խորհրդի նախագահ ինքը ստորագրել է որոշում, հիմնադրամի որոշ աշխատակիցների «Հայաստան» համահայկական հիմնադրամի 20- ամյակի առիթով հուշամեդալների պարգեւատրման մասին:

Այնուհետեւ Սերժ Սարգսյանն առաջարկեց  հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկել Ջերրի Մանուկյանին, որը Հայկական բժշկական միջազգային կոմիտեի նախագահն է ու ըստ նրա՝ այդ կառույցի ներկայացվածությունը խորհրդի կազմում օգտակար կլինի իրենց աշխատանքներում: Ի պատասխան նախագահի՝ ոմանք նշեցին, որ Ջերրի Մանուկյանը եթե ցանկանա որեւէ բանով օգտակար լինել, ապա դա կարող է անել առանց հոգաբարձուների խորհրդի անդամ դառնալու: Սակայն քննարկումների եւ  քվեարկության արդյունքում, դժվարությամբ, բայց Ջերրի Մանուկյանը դարձավ հոգաբարձուների խորհրդի անդամ:

Կրկին քվեարկության արդյունքում՝ Արա Վարդանյանը վերահաստատվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում: Ըստ Սերժ Սարգսյանի. «Արա Վարդանյանը բարեխղճորեն է կատարել իր պարտականություններն ու ձեռք բերել որոշակի փորձ, ու այժմ ճիշտ է, որ այդ փորձն օգտագործվի»:

Նշվեց նաեւ, որ 2011 թվականին հիմնադրամն իրագործել է ավելի քան 235 միլիոն դոլար արժողությամբ տարաբնույթ ծրագրեր՝ Հայաստանում եւ Արցախում:Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031