Երևանում որքան էլ որ դժվար է գտնել զբոսնելու համար հարմար վայրեր, այնուամենայնիվ, դեռ կան մի քանի պուրակներ եւ զբոսայգիներ, որտեղ հաճելի է անցկացնել ժամանակը, մասնավորապես` ամռան շոգին: Իսկ թե երեւանյան որ պուրակներում եւ զբոսայգիներում են սիրում իրենց ժամանակն անցկացնել հանրային մարդիկ եւ հնարավորության դեպքում նրանք ի՞նչ կփոխեին, կարող եք արդեն հետեւել` Ձեր հայացքը մի փոքր ներքեւ ուղղելով:
Սիրում եմ Թումանյանի այգին (Հրազդան գետի լանջին): Ցավոք, հաճախ չեմ լինում այնտեղ: Չեմ սիրում «Սիրահարների այգին» (արհեստականը շատ է): Իմ պատկերացմամբ, այգին մի տարածք է, որտեղ ազատ, անկաշկամդ և հանգիստ զգալու հնարավորություններն առավելագույնն են: Ցավոք, մեր այգիներում շատ են ամեն կարգի անբնական միջամտությունները: Սիրում եմ նաև Օղակաձև զբոսայգու համալսարանամերձ հատվածը:
Ամենից շատ ընկերուհուս հետ գնում եմ Թումանյանի այգի՝ նկարելու: Սիրում եմ այդ այգին. հոգի կա այնտեղ: Կցանկանայի միայն, որ ծառերն ավելի շատ լինեն:
Շատ եմ սիրում Սիրահարների այգին: Կանաչը շատ է, մաքուր է տարածքը: Հիմնականում լինում եմ ընկերներիս հետ, երբ Երեւանյան սրճաարաններից հոգնում ենք ու որոշում ենք համեմատաբար մաքուր օդ շնչել: Միայն մի բան ինձ դուր չի գալիս. այգում չեն թողնում՝ հանգիստ քայլես, այգի է, քայլելու համար արգելված տեղերն ավելի շատ են: Իսկ ընդհանուր, այսօր Երեւանը կանաչի ու այգիների պակաս ունի: Շատ կցանկանամ սրճարանների կեսը վերածվեն կանաչապատ այգիների:
Այգին մարդու կյանքն է… Մանկության աարիներին ապրում էի Արաբկիրում, տղերքով գնում էինք Կոմիտասի շուկայի դիմացի այգին… Հետո տեղափոխվեցի Չերյոմուշկա, տղաս ծնվեց, գնում էինք Ծիծեռնակաբերդ, որտեղ հիմա էլ օդը ամենամաքուրն է Երեվանում: Հիմա Չարենցի փողոցում եմ ապրում՝ ամենամոտիկը Օղակաձեւն է… Իսկ երբ գնում եմ Թոխմախ գյոլի գերեզմանատուն՝ ծնողներիս գերզմանին, ոտքով մի անգամ էլ անցնում եմ էդ Թոխմախի այգիով…. Տեսա՞ք՝ այգիները կյանքն են…
Իմ այգին հաղթանակի զբոսայգին է՝ թե՛ մանկության, թե՛ երիտասարդության եւ թե՜ ներկայիս: Հունիսին էլ պատրաստվում եմ ծրագրիս 3-ամյակը նշել զբոսայգում: Այգի գնում եմ հիմնականում ընտանիքիս կամ գործընկերներիս հետ: Հնարավորության դեպքում, Կոմայգին կմաքրեի զիբիլ տրանսֆիստիտներից, կարուսելներ կտեղադրեի, բայց միեւնույնն է, սիրում եմ Հաղթանակի զբոսայգին:
Քրիստինա Միրզոյան