Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտում թայ-բրեքի երկրորդ պարտիան անցավ անհամեմատ դիտարժան, փոխադարձ սուր գրոհներով պայքարում, որի վերջնամասի մեծ հատվածը սեւերով խաղացող իսրայելցի հավակնորդն անցկացրեց ցայտնոտում: Ու, չնայած, Գելֆանդը համառորեն պաշտպանվում էր, այնուամենայնիվ, 77-րդ քայլում ընդունեց պարտությունը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ