Մեր տեղեկություններով՝ մայիսի 29-ին ՀՀ ոստիկանապետի հրամանով աշխատանքից ազատվել է ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ, գնդապետ Վլադ Վարդանյանը: Նա աշխատանքից ազատվել է կենսաթոշակի տարիքի հասնելու կապակցությամբ, Վլադ Վարդանյանը 60 տարեկան է: Առայժմ ոստիկանության մարզային վարչության պետի պաշտոնը թափուր է:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ