Վաղը Բաթումում մեկնարկում է արագ եւ բլից շախմատների աշխարհի կանանց առաջնությունը:
Արագ շախմատում մասնակիցներն անցկացնելու են 11 տուր, որոնցից յուրաքանչյուրում նրանց տրվելու է 25 րոպե` գումարած 10-ական վայրկյան յուրաքանչյուր քայլի համար: Այստեղ հայտավորված է 18 երկրի 51 շախմատիստուհի, որոնցից 44-ը գրոսմայստերի կոչում է կրում:
Հայաստանից Բաթումում հանդես են գալու Էլինա Դանիելյանը եւ Լիլիթ Մկրտչյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև