Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրեդ Աֆրիկյանի «Հայգիրը»՝ 200 տառաոճերով

Մայիս 30,2012 13:44

Վերջերս լույս է տեսել ճարտարապետ, տառաստեղծ Ֆրեդ Աֆրիկյանի՝ դասական եւ կանոնական համակարգերի նոր տառատեսակների «Հայգիր» կատալոգը, որը 20 տարվա աշխատանքի արդյունք է: Այն պարունակում է մեծատառ-փոքրատառերի շուրջ 200 տառաոճ՝ իրենց թվանշաններով: «Դիպուկ ընտրովի շրիֆտը հուսալի նախապայման է արտահայտելու բովանդակություն՝ խիստ կամ պաշտոնական, պարզ կամ անմիջական, թեթեւ կամ զգացական, ընթացիկ կամ հրապարակախոսական, թեմատիկ կամ գործնական, նրբին կամ հռետորական… Կատալոգը կոչված է իր ընդգրկման սահմաններում լրացնելու տառատեսակների այն պակասը, որ զգացվում է մեր առօրյա շփումներում՝ գրքերի ձեւավորում եւ հրատարակչություն, մամուլ եւ համակարգչային տեքստավորում, դիզայն եւ գովազդ, գրադարաններում եւ բուհերում, որպես ուսումնական ձեռնարկ՝ իր նշանակությամբ արժանիորեն ծառայելով նաեւ արտերկրի հայությանը»,- գրել է հեղինակը առաջաբանում:

Ճարտարապետի տիկինը՝ Աննա Ալոյանը (լուսանկարում), կատալոգի համահեղինակն է: «Առավոտի» հետ զրույցում նա փաստեց, որ մեզանում հաճախ է հանդիպում, երբ նույն «վայրում» օգտագործում են ոչ թե նույն ընտանիքի թվեր ու տառեր, այլ գրում են մի տառատեսակով, թվերը՝ մեկ այլ: Տիկին Ալոյանը նշեց, որ ամուսնու հետ 46 տարի աշխատել է «Հայնախագիծ» ինստիտուտում, եղել ամուսնու գործընկերը: «Կատալոգի հեղինակը չի սիրում պրոպագանդվել կամ հեռուստատեսությամբ ելույթ ունենալ, իսկ նման մեծ գործ անել եւ մնալ ստվերում՝ այնքան էլ լավ չէ: Ես ուզում եմ, որ հայ ազգը իմանա իր նվիրյալի 20-ամյա աշխատանքի արդյունքի մասին: Սա Ֆրեդ Աֆրիկյանն արել է աշխատանքից դուրս, գիշերները, շաբաթ-կիրակի… Մնում է այս տառերը վերածել համակարգչայինի, ուղղակի իր 75-ամյակն է այս տարի լրացել, եւ մի մի քիչ բարդ է նրա համար համակարգչի առաջ նստել: Ի դեպ, այս ամենը Ֆրեդ Աֆրիկյանն արել է ձեռքով»,- ասում է տիկին Աննան ու հավելում, որ ամուսինն ունի նաեւ 4 հեղինակային գիրք եւ եւս մեկը՝ գեղարվեստական տառատեսակների մասին, որ «Տառարվեստ» է կոչվում:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031