Ինֆորմացիայի ազատության կենտրոնին արտակարգ իրավիճակների նախարարությունը առձեռն տրամադրեց այն տեղեկատվությունը, ինչը ստանալու համար կենտրոնը դիմել էր դատարան: Մայիսի 21-ին ՀՀ վարչական դատարանում տեղի ունեցավ ԻԱԿ-ն ընդդեմ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության նախնական դատական նիստը: Նիստի հենց սկզբում ՀՀ ԱԻ նախարարությունը դատարանին եւ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ներկայացուցչին տրամադրեց ԻԱԿ-ի պահանջած 51 էջից բաղկացած տեղեկատվություն՝ 2010թ.-ին նախարարության տնօրինության տակ գտնվող գաղտնազերծված փաստաթղթերի վերաբերյալ, ինչի արդյունքում էլ կնքվեց հաշտության համաձայնություն ԻԱԿ-ի եւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության միջեւ: Ի դեպ, բոլոր գաղտնազերծված փաստաթղթերը վերաբերում են ալյուրի ձեռքբերմանը:
Սեփ. լր.
«Առավոտ» օրաթերթ