Լրահոս
Օրվա լրահոսը

Արդա՞ր են մեր դատարանները

Մայիս 30,2012 13:24

Վճռաբեկ դատարանը հաստատեց. մեկ ամիսը բաղկացած է 30 օրից

Մարտին Մայսուրյանը երկար տարիներ եղել է Գորիսի շրջգործկոմի երկրորդ քարտուղարը, այժմ էլ ՀԿԿ Գորիսի շրջկոմի առաջին քարտուղարն է: Նա ավելի քան հիսուն տարի տիրապետում է իր բնակարանի դիմաց գտնվող մոտ 900քմ հողամասը, որը բետոնյա հիմքի վրա ցանկապատված է ու բազմաթիվ ծառեր են տնկված:

Այդ հողամասը, սակայն, Գորիսի քաղաքապետարանի կողմից ճանաչվել է որպես անհայտ տնամերձ հողամաս եւ աճուրդով վաճառվել Սյունիքի մարզպետի կնոջ եղբորը:

Մարտին Մայսուրյանը դատարանում վիճարկում է աճուրդը եւ բազմաթիվ խախտումների կողքին նշում է նաեւ աճուրդի անցկացման ժամկետի խախտումը: Հողային օրենսգրքի համաձայն, «աճուրդի անցկացումից մեկ ամիս առաջ մամուլով եւ զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակում է սակարկությունների անցկացման տեղը, օրը, ժամը, հողամասի գտնվելու վայրը…», «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի համաձայն. «Ամիսներով հաշվարկվող ժամկետը լրանում է ժամկետի վերջին ամսվա համապատասխան ամսաթվին»:

Աճուրդի մասին հրապարակումը տեղի էր ունեցել մարտի 12-ին, ինչը նշանակում է, որ աճուրդը կարող էր տեղի ունենալ ապրիլի 12-ից, այսինքն՝ ժամկետի վերջին ամսվա համապատասխան ամսաթվից ոչ շուտ, այն դեպքում, երբ վիճարկվող աճուրդը տեղի է ունեցել ապրիլի 11-ին՝ մեկ ամիսը չլրացած: Այդպիսի խախտումը, օրենքի համաձայն, աճուրդն անվավեր ճանաչելու հիմք է:

Ինչ արեց Կարինե Հակոբյան, Տիգրան Սարգսյան եւ Տարոն Նազարյան կազմով վերաքննիչ դատարանը: Բռնեց ու պատճառաբանեց, որ մեկ ամիսը 30 օրն է եւ քանի որ մարտ ամիսը 31 օրից է բաղկացած, ապա ապրիլի 11-ին լրացած է եղել 30 օրը, այսինքն՝ 1 ամիսը: Մեջբերենք վերաքննիչ դատարանի վճռի այդ հատվածը. «Ինչ վերաբերում է տեղեկատվության հրապարակման ամսաթվին, ապա պահպանվել է նաեւ օրենքով սահմանված մեկամսյա ժամկետը, այն է՝ օրաթերթը լույս է տեսել 2011թ. մարտի 12-ին, այսինքն՝ նկատի ունենալով այն, որ մարտ ամիսը բաղկացած է 31 օրից, տվյալ պարագայում պահպանվել է նաեւ օրենքով սահմանված մեկամսյա ժամկետը (ՍԴ3/0073/02/11 քաղ. գործ)»:

Վերաքննիչի որոշման դեմ բերվեց վճռաբեկ բողոք, որը վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատը, Ե. Խունդկարյան նախագահով, Գ. Հակոբյան զեկուցողով ու եւս 7 այլ դատավորների կազմով, 22.02.2012թ. որոշմամբ, առանց պատճառաբանության, վերադարձրեց՝ կիսելով վերաքննիչ դատարանի դիրքորոշումն այն մասին, որ մեկ ամիսը 30 օրն է:

Եթե մեկ ամիսը 30 օրն է, ապա 365 (366) օր ունեցող տարին էլ բաղկացած է ոչ թե 12 ամսից, այլ՝ 12 ամսից ու մի 5-6 օրից (12 ամիսx30 օր= 360 օր), նայած տարի: Այստեղ են ասել, որ Մյունհաուզենը գլուխը պատով «ա» տվել:

ԿԱՐԵՆ ՄԵԺԼՈՒՄՅԱՆ

փաստաբան

Հ. Գ. «Да, скажем откровенно: меня также многое не устраивает, я тоже со многим не согласен! Да, да! В частности, я не в восторге от нашего календаря и не первый год. Но я не позволяю себе срывы!»: Հիշեցիք, չէ՞, «Այն նույն «Մյունհաուզենը» ֆիլմը:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031