Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ «բիո՞», ոչ «էկո՞»

Մայիս 30,2012 13:16

Վաղուց գաղտնիք չէ, որ եթե օրենքներ, նույնիսկ լավ օրենքներ ունենալու առումով Հայաստանը թերեւս մրցունակ է այլ երկրների հետ, ապա դրանք կյանքի կոչելու առումով մեր երկիրն անհույս վիճակում է: Ասվածն ակնհայտորեն վերաբերում է նաեւ գյուղատնտեսական արտադրանքի եւ սննդամթերքի որակի ու անվտանգության խնդիրները կարգավորող բազմաթիվ օրենքներին:

Մինչ մեր հասարակությունը եւ քաղաքական ուժերը զբաղված էին օրենսդրական մարմնի համար նոր օրենքներ գրողների ընտրությամբ, պարզվում է՝ ս.թ. ապրիլից ուժի մեջ է մտել մի նոր չաշխատող օրենսդրական փոփոխություն: Վերջինս վերաբերում է օրգանական գյուղատնտեսական արտադրանքի մակնշմանը եւ պիտակավորմանը: Այն, ըստ գաղափարի, նպատակ ունի վերջ դնել մեր արտադրողների եւ ներմուծողների շրջանում առկա արատավոր պրակտիկային, երբ ցանկացած գործարար գրեթե իր հայեցողությամբ որոշում է սպառողին իր արտադրանքը հրամցնել՝ որպես «էկոլոգիապես մաքուր» արտադրանք:

Ըստ օրենքի վերոնշյալ փոփոխության՝ ապրիլից սկսած օրգանական գյուղատնտեսական արտադրանքի մակնշման մեջ, ինչպես նաեւ գովազդում նշվում են «օրգանական» կամ մակնշման առումով համարժեք «էկոլոգիական», «էկոլոգիապես մաքուր», «բիոլոգիական» տերմինները կամ դրանց «էկո», «բիո», կամ կրճատ այլ ձեւերը՝ առանձին կամ հարադիր, միայն այն դեպքում, եթե այն օրգանական գյուղատնտեսության վարման մեթոդով արտադրված եւ հավաստված (սերտիֆիկացված) արտադրանք է:

Սա է օրենքի պահանջը: Իսկ իրական կյանքում, ինչպես միշտ, ամեն ինչ հակառակն է: Դրանում համոզվելու համար ընդամենը պետք է այցելել սննդամթերքի վաճառքի մոտակա առեւտրի սրահը եւ համոզվել, որ օրինակ՝ ձվի, հավի, կաթնամթերքի եւ որոշ այլ սննդամթերքի արտադրատեսակներ ինչպես կրել են իրենց անվանման մեջ «էկո» կամ «բիո» կրճատ անվանումները, այնպես էլ շարունակում են այն պահպանել: Բնականաբար, դա արվում է առանց համապատասխան սերտիֆիկատի:

ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031