Երեկ ոստիկանությունը ձերբակալել է այն երկու գյումրեցիներին, որոնք կեղծ թղթադրամներ են պատրաստել ու բավականին երկար ժամանակ ակտիվ շրջանառության մեջ դրել: Մեր տեղեկություններով՝ նրանք հաջողացրել են կեղծ գումարներն իրացնել գյուղերում, մասնավորապես՝ այդ փողերով անասուններ գնել: Նրանց դեմ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ խարդախություն կատարելու եւ կեղծ թղթադրամներ պատրաստելու մեղադրանքով: Նշենք, որ նրանցից մեկը՝ Մկրտիչ Զելֆիմյանը, Գյումրու հարկային տեսչության նախկին պետի՝ Մարտին Զելֆիմյանի հորեղբոր որդին է: Այս մասին մանրամասներ՝ առաջիկայում:
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ