Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ո՞վ է որոշել, որ ՀԱԿ-ում մանդատները պետք է վերցնեն

Մայիս 30,2012 13:10

«ՀԱԿ-ում քննարկում չի եղել, մանդատներ վերցնելու ՀԱԿ որոշում չկա: Եթե նման որոշում լիներ, ես, բնականաբար, տեղյակ կլինեի»,- «Առավոտի» հարցին՝ ճի՞շտ եք համարում մանդատները վերցնելու ՀԱԿ-ի որոշումը, ասաց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը: Թե դա ում որոշումն է՝ պարոն Մակեյանը զերծ մնաց անուններ հնչեցնելուց, ասաց, որ առաջիկայում ՀԱԿ-ում քննարկում կլինի, եւ այդ ժամանակ որոշման հեղինակն ի հայտ կգա: Իսկ մանդատները վերցնելը մեր զրուցակիցը ճիշտ է համարում, եթե դրան զուգահեռ շարունակվում է փողոցում հրապարակային պայքարը. «Այլապես, կարծում եմ, անիմաստ է պառլամենտական աշխատանք կատարել մի պառլամենտում, որտեղ աճուրդով, փողով մանդատներ են ստացել նախկին կոալիցիոն երեք ուժերը»:

Կարդացեք

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031