Չի բացառվում, որ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները շուտով սկսեն մասնակցել Երեւանի ավագանու նիստերին: Ինչպես «ՉԻ»-ին տեղեկացրեցին Կոնգրեսի կենտրոնական գրասենյակից, եթե ավագանու նիստերին մասնակցելու վերջնական որոշում կայացվի, ապա Կոնգրեսի կողմից նիստերին կմասնակցեն ոչ թե քաղաքական հայտնի դեմքերն ու գործիչները, այլ հիմնականում այն երիտասարդները, ովքեր ընդգրկված են եղել Երեւանի ավագանու ընտրություններում Կոնգրեսի համամասնական ցուցակում:
«Չորրորդ ինքնիշխանություն»