Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը Հայաստանի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ դիտորդական առաքելության վերջին զեկույցում ներկայացված բազմաթիվ դիտարկումների հետ համաձայն չէ: «Կարծում եմ այդ դիտարկումները, ըստ էության, չեն արտացոլում իրական առաջընթաց»,- Aravot.am –ին ասաց պարոն Մուկուչյանը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Տիրանայում կայացած ԵԽԽՎ մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԽԽվ դիտորդական առաքելության զեկույցը: Առաքելությունը նկատել էր, որ մայիսի 6-ի ընտրությունները ձախողեցին ապահովել 2 հրամայական:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ