«ՉԻ»-ն փորձեց արձանի հեղինակ Լեւոն Թոքմաջյանից տեղեկանալ, թե ինչ է լինելու Կարաբալայի արձանի ճակատագիրը: Պարզվեց, որ հենց երեկ ճարտարապետը հանդիպել էր Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին եւ հանդիպման արդյունքներից խիստ դժգոհ էր ու վրդովված:
«Կարաբալայի արձանը 20 տարի տեղակայված է եղել Աբովյան փողոցի վրա, հանկարծ մեկը եկել, թաքուն վերցրել ու տարել դրել է իր խանութի առաջ: Հիմա մենք ուզում ենք արձանը կրկին վերադարձնել իր նախկին տեղը եւ դրա համար գրավոր դիմել ենք քաղաքապետարան, սակայն մեզ ասում են, որ այդ հարցը քննարկման են դնելու քաղաքաշինական խորհրդի նիստում, որպեսզի որոշեն՝ անհրաժե՞շտ է, թե՞ ոչ: 20 տարի այդ արձանը այնտեղ մնալուց հետո ինչ-որ մեկի թեթեւ ձեռքով հանվեց: Այն ժամանակ որ հանում էին, որոշում չէին կայացնում, որ հանում են: Մենք նախաձեռնող խմբի հետ որոշել ենք, ոնց որ իրենք են վարվել, նույն ձեւով էլ մենք կվարվենք, կտանենք ու հին տեղը արձանը կկանգնեցնենք: Կանենք այնպես, ինչպես որ ճիշտն է: Եվ դա կլինի հին եւ նոր Երեւանի հատման կետում եւ կխորհրդանշի հին եւ նոր Երեւանները»:
Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ
«Չորրորդ ինքնիշխանություն»