Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուղիղ կապ»

Մայիս 30,2012 11:58

Հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդման, ոստիկանական ստորաբաժանումների աշխատանքի թափանցիկությունն ապահովելու, քաղաքացիներին անհրաժեշտ տեղեկություն տրամադրելու նպատակով ՀՀ ոստիկանության հասարակայնության  հետ կապի եւ լրատվության վարչությունում գործում  է «Ուղիղ կապ», որի  ընթացքում քաղաքացիներին հետաքրքրող հարցերին պատասխանում են ոստիկանության ծառայությունների պատասխանատուները:

Հունիսի 1-ին հերթական «Ուղիղ կապ»-ի հյուրն է լինելու ճանապարհային ոստիկանության իրավաբանական բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արման Չիլինգարյանը, ում կարող եք հարցեր ուղղել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում կատարված այն փոփոխությունների և լրացումների մասին, որոնք ուժի մեջ են մտնելու 2012 թ. հունիսի 2-ից և սահմանելու են ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի իրավախախտումների համար պատասխանատվություն նախատեսող կարգը:

Կարող եք զանգահարել ժամը 15.00-ից մինչեւ 16.30-ը՝ 59-60-54 հեռախոսահամարով:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031