Լրահոս
Օրվա լրահոսը

Անգլիացի գործարարը գնել է «Medoff» ապրանքանիշը

Մայիս 30,2012 11:47

Բրիտանացի բիզնեսմեն Նիլ Սմիթը, ով «Eastern Beverage Company S.A.» ընկերության (Լյուքսեմբուրգ) սեփականատերն է, հայտարարեց ТМ «Medoff» ապրանքանիշի ձեռքբերման գործարքի ավարտի մասին:

Նիլ Սմիթը ներդրումային բնագավառում հայտնի ֆինանսիստ է,  Քեմբրիջի համալասարանի մագիստրոս, ով վերջերս իր ուշադրության կենտրոնում է պահում նախկին ԽՍՀՄ շուկայում առկա ներդրումային ծրագրերը:

Նա իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 1996 թվականին որպես «DELLOITTE» ընկերության հաշվապահ: Հետագայում հիմնել է մի շարք հաջողված հիմնադրամներ, այդ թվում` «Morley G7 Fixed Income Fund» հիմնադրամը: Նա նաև հիմնել է «Benchmark Plus» և «Morley» համատեղ ձեռնարկությունը, և հիմնադրել է Եվրոպայի ամենաարդյունավետ հիմնադրամներից մեկը` «Aviva Alpha Optimum Fund»-ը: 27 տարեկանում նա գլխավորել է Մեծ Բրիտանիայի խոշորագույն և իր մեծությամբ աշխարհի 5-րդ` «Morley Fund Management» ապահովագրական խմբի այլընտրանքային ներդրումների հետ աշխատող վարչությունը և պատասխանատու էր հաճախորդների ավելի քան  $6 մլրդ.-ի հասնող դրամական միջոցների համար: 2004 թ.-ին Նիլը հիմնեց «Gyre Capital Management»-ը, 2006 – ին՝ «Florin Advisers»-ը՝ որպես «Gyre Capital Management»-ի ստորաբաժանում: Ներկայումս նա «Eastern Beverage Company S.A.» ընկերության (Լյուքսեմբուրգ) սեփականատերն է:

«Medoff»-ը մեծ և կարևոր ձեռքբերում է: Վստահ եմ, որ այս ապրանքանիշը միջազգային շուկայում ունի մեծ հնարավորություններ, այդ պատճառով ես լուրջ մտադրված եմ զարգացնել այն և շատ եմ հետաքրքրված դրա հաջողությամբ»,– հայտարարեց «Eastern Beverage Company S.A.» ընկերության (Լյուքսեմբուրգ) սեփականատերը:

2012-ի գարնանը ապրանքանիշը ոչ միայն փոխեց իր սեփականատիրոջը, այլև փոխեց իր արտաքին տեսքը: Դա պարզապես դիզայնի փոփոխում չէր, այլ լիովին նոր և առաջադեմ մոտեցում օղու արտաքին տեսքին, ինչը կեղծիքներից ապահովագրվելու լրացուցիչ հնարավորություն է: Եթե առաջ շիշը քառակուսի էր, ապա այժմ այն ձևավոր է`օրիգինալ դիզայնով: Անխոս, նորարար լուծում է նաև «MEDOFF» շշի ուռուցիկ փականի և պիտակի թանկարժեք ձևավորումը, որը 100 % պաշտպանություն երաշխավորող լրացուցիչ էլեմենտ է: Բացի այդ, շշի բոլոր բաղադրամասերն այժմ ունեն լրացուցիչ պաշտպանություն: Փականն առաջին անգամ բացելիս հայտվում է կարմիր ժապավեն, ինչը նշանակում է, որ խմիչքը կեղծված չէ, իսկ  I-Touch ™  էֆեկտով արտոնագրված  պիտակը, որը նաև դիզայնի նորաոճ էլեմենտ է, շոշափելիս սպառողին պարգևում է հաճելի զգացողություն  և տարբերում է չկեղծված ապրանքը կեղծից:

Ապրանքանիշի ձևավոր դաջումը շշի վրա նույնպես դիզայնի շատ բարդ էլեմենտ է, ինչը տնայնագործական պայմաններում հնարավոր չէ պատճենել, և լրացուցիչ անգամ հաստատում է, որ օղին արտադրվել է ֆիրմային գործարանում:  Բացի այդ, պիտակի վրա պատրեկված է ISO համակարգի դրոշմանիշը, ինչը  հաստատում է ապրանքի որակի համապատասխանությունը միջազգային չափանիշներին:

«Նոր դիզայնի փիլիսոփայությունն այն է, որ  շշի արտաքին տեսքի միջոցով ցույց տրվի ТМ «Medoff»-ի հայտնի փափկությունը, որը ձեռք է բերվում զտման և փափկեցման յուրահատուկ համակարգի օգնությանբ: Օղու արտաքին նոր տեսքի վրա կատարվող քրտնաջան աշխատանքը մեկ տարի շարունակ կատարվել է լավագույն դիզայներների կողմից: Գաղափարի իրականացման համար կիրառվել են շշի արտադրման և պիտակի տպման նորագույն տեխնոլոգիաներ»,- մեկնաբանում է  Նիլ Սմիթը՝ ապրանքանիշի նոր սեփականատերը:

R

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031