Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՛նչ կարելի է անել կամ ինչ չի կարելի անել մի շենքի հետ, որը ճարտարապետական հուշարձան է

Մայիս 30,2012 11:45

Չնայած մանրամասն շարադրանքին, մշակույթի նախարարության ու քաղաքապետարանի հաղորդագրությունը պատասխան չեն տալիս մի պարզ ու տրամաբանական հարցի. իսկ ինչո՞ւ նախապես չի կազմվել հանձնաժողով, որ ուսումնասիրեր եւ համալիր առաջարկություններ ներկայացներ, թե ընդհանրապես, ի՛նչ կարելի է անել կամ ինչ չի կարելի անել մի շենքի հետ, որը ճարտարապետական հուշարձան է։
Ի՞նչ է, պետք է շենքի կեսն ավերեին, քարուքանդ անեին, որ դրանից հետո միայն հանձնաժողո՞վ ստեղծվեր։ Եվ ընդհանրապես, որքանո՞վ էր խելամիտ թույլ տալ, որ հուշարձանը հանձնվի մի ընկերության, որը իրականացնելիք աշխատանքների հաստատված նախագիծ էլ չուներ։
Եվ երբ հուշարձանը հանձնում ես պատահական մարդկանց, նրանք կարող են միայն քարուքանդ անել, փչացնել, որովհետեւ իրենց նեղ անձնական շահից կես միլիմետր այն կողմ ուրիշ ոչինչ չեն տեսնում։

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031