Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Բոստանջյան. «Շատ վատ վիճակում եմ գտնվում, շատ դժբախտ»

Մայիս 30,2012 11:18

Հատվածներ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանի հարցազրույցից:

Դուք այլեւս Ազգային ժողովի պատգամավոր չեք, քանի որ Ձեզ չընդգրկեցին ԲՀԿի համամասնական ցուցակում։ Օրենսդիր դաշտից ո՞ւր եք տեղափոխվելու, Ձեզ որտե՞ղ ենք այսուհետ տեսնելու։

 

– Դե ես ընկել եմ փողոցները, աշխատանք եմ ման գալիս, բայց չեմ կարողանում գտնեմ, շատ վատ վիճակում եմ գտնվում, շատ դժբախտ (ծիծաղում է- Ս.Գ.): Ես դոկտոր պրոֆեսոր եմ, Հայաստանի 4 համալսարանների դոկտոր եմ, այդ թվում նաեւ Երեւանի պետական համալսարանի։ Դա ոչ թե նոր է եղել, ես իմ պատգամավորական ամբողջ ընթացքում եղել եմ… Այնպես որ ուզում եմ ասել, որ զբաղմունք անհրաժեշտից ավելի շատ ունեմ։ Իսկ մնացածն էլ ամաչում եմ գլուխ գովամ։ Ինձ համալսարաններում ման եկեք։

Ըստ մեր տեղեկությունների՝ ԱԺ նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, կնշանակվի ՀՀ սպորտի նախարարի պաշտոնում։ Խոսակցություններ կան, որ նա մտադիր է Ձեզ իրեն տեղակալ տանել։

– Ես տեղյակ չեմ այդ ամեն ինչից, բայց ես գիտեմ, որ պուճուր ժամանակ ուժեղ սպորտսմեն եմ եղել, չնայած բավականաչափ տարիք ունեմ, բայց էլի կարող եմ մասնակցել օլիմպիական խաղերին (ծիծաղում է-Ս. Գ.): Դե խոսակցություններ են, էլի։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031