Մարզասերների շրջանում անցկացված աշխարհում ամենամասշտաբային հարցման արդյունքներով մոլորակի ամենասիրված ակումբը «Մանչեսթեր Յունայթեդն» է: Ակումբի պաշտոնական կայքի տարածած տվյալներով, անգլիական այս ակումբին աշխարհում աջակցում է 659 միլիոն մարդ:
Հարցումն անցկացրել է մարքեթինգային հետազոտությունների աշխարհի առաջատար «Kantar» ընկերությունը, որին մասնակցել է 39 երկրների 54 հազար մարդ: Պարզվել է նաեւ, որ ֆուտբոլը մնում է աշխարհի ամենասիրված մարզաձեւը, որով հետաքրքրված է 1,6 միլիարդ մարդ:
ՄՅՈՒ-ն ամենից ավելի շատ երկրպագու ունի Հարավ-Արեւելյան Ասիայում եւ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (325 միլիոն): Նմանատիպ վերջին հարցումն անցկացվել է հինգ տարի առաջ: Այս ընթացքում «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուների թիվն աճել է 98%-ով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ