“Էյ Թի Փի” ԲՀ-ն (Հայաստան Ծառատունկ Ծրագիր) վերջերս ավարտեց իր գարնանային ծառատունկը` տնկելով ընդհանուր թվով 230.000 ծառ ամբողջ Հայաստանում: Ծառերի ընդհանուր թվից 140,366 տնկիները տնկվել են Հայաստանի հյուսիսում գտնվող Սարատովկա գյուղում, 51,100-ը տրամադրվել է համայնքներին նոր անտառային տարածքներ հիմնելու և 42,000-ը մրգատու և դեկորատիվ ծառեր են, որ տնկվել են 118 տեղամասերում և 11 շրջաններում:
“Էյ Թի Փի”-ն շարունակում է համագործակցել Հայաստանում հիմնված նոր ծրագրերի և կազմակերպությունների հետ: Ապրիլին Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքի “Այբ” ավագ դպրոցին “Էյ Թի Փի”-ն տրամադրեց տնկիներ և իր մասնագիտական խորհրդատվությունը դրանք տնկելու և խնամելու գործում: Ուսուցիչները, աշակերտները, ընկերները և ծնողները միացան ““Էյ Թի Փի”-ին` տնկելու 905 ծառ և թուփ դպրոցի տարածքում:
“Այբ” ավագ դպրոցը համատեղում է հայկական դպրոցի լավագույն ավանդույթները ժամանակակից կրթական տեխնոլոգիաների հետ: Դպրոցը կրթության նոր մշակույթ է ձևավորել` բարձրացնելու հայկական կրթության մրցունակությունը: Այս նախաձեռնությունը խորապես գնահատվում է “Էյ Թի Փի”-ի կողմից, քանի որ այն կիսում է երիտասարդ սերունդներին կրթելու մեր առաքելությունը,” մեկնաբանել է համայնքային ծառատունկ ծրագրի ղեկավար Արթուր Հարությունյանը, ով ղեկավարում էր դպրոցի ծառատունկը:
“Էյ Թի Փի”-ի հաջորդ ծրագրերից էր Տավուշի մարզի սահմանին գտնվող Բարեկամավանի գյուղի զարգացման ծրագրին միանալն էր: “Բարեկամավան գյուղը գտնվում է Ադրբեջանի սահմանին և ծայրահեղ աղքատ է: 200 ընտանիքից միայն կեսն է դեռևս ապրում գյուղում, այնպես որ մեզ համար առաջնային խնդիր էր աշխատանք սկսել հենց այս գյուղում,” նշել է Արթուր Հարությունյանը:
Կարդացեք նաև
Իռլանդիայի և Դուբայի հայկական համայնքների և այնպիսի կազմակերպությունների օժանդակությամբ, ինչպիսին են AGBU-ն և Macademias-ը, 3 ջերմոց է կառուցվել Բարեկամավանի ընտանիքների համար:
“Շահույթը, որ նրանք կստանան բերքից, կքաջալերի նրանց մնալ գյուղում, մեծացնել երեխաներին այստեղ և հաստատել ամուր ներկայություն այս ռազմավարական կարևորությամբ սահմանային համայնքում”, ավելացրել է Արթուր Հարությունյանը:
“Էյ Թի Փի”-ն 206 տանձենի, խնձորենի, նշենի և բալենի է տրամադրել Բարեկամավանի ընտանիքներին, իսկ տեղի եկեղեցու բակում տնկվել է 30 մշտադալար: “Էյ Թի Փի”-ն առաջնային խնդիր է համարում իր մրգատու ծառերի մեծամասնությունը տրամադրել ամենակարիքավոր և աղքատ համայնքների բնակիչներին,” շեշտել է Հարությունյանը: “Էյ Թի Փի”-ն մրգատու ծառեր և ընկուզենիներ է տրամադրել նաև Ղուրսալիի, Ներքին Խնձորեսկի, Լեռնամերձի և Թեղենիկի կարիքավոր համայնքներին:
“Էյ Թի Փի”-ի SEEDS թիմը անտառային նոր տարածքներ է հաստատել Սարատովկայի հյուսիսային համայնքում, որ գտնվում: 2011թ. “Էյ Թի Փի”-ն մեկնարկեց իր նոր SEEDS ծրագիրը, որը զբաղվում է կայունության, սոցիալական, տնտեսական և բնապահպանական զարգացման խնդիրներով:
“Սարատովկայի մոտակայքում չկային ո’չ ծառեր, ո’չ անտառային տարածքներ: Ուստի մենք հուսով ենք, որ այստեղի բնակչությունը կօգտվի պտղատու ծառերից և կվայելի իրենց համայնքի բուսականությունը”, նշել է SEEDS ծրագրի ղեկավար Վարդան Մելիքյանը: Նոր անտառում տնկվել է կաղնի, սոճի, հացենի, խնձորենի և տանձենի: Տարածքին կից կա լիճ, որը սքանչելի տեսարան կստեղծի և կծառայի որպես տարբեր ջրային թռչունների ապաստան:
Սարատովկայի ծառատունկն իրականացրել են Վանաձորից և հարևան գյուղերից` “Էյ Թի Փի”-ի կողմից վարձված սեզոնային աշխատողներն, ովքեր մեծ մասամբ հայ փախստականներ էին Ադրբեջանից: “Էյ Թի Փի”-ի համայնքային անտառների ծրագրի շրջանակներում 41.100 տնկի է տրամադրվել Թեղենիկ, Կարենիս և Ծաղկունք գյուղերին, և ևս 10.000 տնկի` Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքին:
Էյ Թի Փի-ի առաքելությունն է աջակցել հայ ժողովրդին օգտագործելու ծառերը կենսապայմանները բարելավելու և շրջակա միջավայրը պահպանելու համար` առաջնորդվելով ինքնաբավությունը խթանելու, առաջինը նվազ ռեսուրսներ ունեցողներին օգնելու և տեղական էկոհամակարգը պահպանելու ձգտումով: “Էյ Թի Փի”-ի 3 գլխավոր ծրագրերն են ծառատունկը, բնապահպանական կրթությունը և կայուն զարգացման նախաձեռնությունը: Մանրամասն տեղեկությունների համար այցելեք www.armeniatree.org. կայքը: