Մեդիամաքս: Հունիսի 19-20 Բրյուսելում կկայանա Հայաստան-ԵՄ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի բանակցությունների առաջին փուլը:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին այսօր Երեւանում ասել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը, բացելով ՀՀ-ԵՄ առևտրի, տնտեսական և համապատասխան իրավական հարցերով համագործակցության ենթակոմիտեի տասնմեկերորդ նիստը:
Նա տեղեկացրել է, որ բանակցությունների այսպես կոչված «զրոյական փուլը» կայացել է մայիսի 3-ին: Ըստ փոխնախարարի, այժմ հստակեցվում է բանակցությունների օրակարգը:
Կարդացեք նաև
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան, իր հերթին, ասել է, որ Հայաստանի եւ Եվրամիության միջեւ տեղի ունեցող երկխոսությունը հասել է «աննախադեպ մակարդակի»: Նա հավելել է, որ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները նույնպես շատ լավ են ընթանում: