Լեհական «Fakt» թերթը , որ օրերս գրել էր, թե Ռոման Աբրամովիչը Վարշավայի ստադիոններից մեկում ֆուտբոլի Եվրոպայի առաջնության երկու խաղի համար 5 միլիոն զլոտիով գնել է նախագահական օթյակը, ինչը, Յարոսլավ Կաչինսկու բնորոշմամբ, ազգային խայտառակություն է, երեկ հրապարակել է ռուս միլիարդատերի ներկայացուցիչների հերքումը: Թերթն, այնուհետեւ, ավելացրել է, թե օթյակը գնել է մեկ ուրիշ անձնավորություն եւ ենթադրել, որ նրա անունն ամենայն հավանականությամբ անհայտ կմնա մինչեւ վերոնշյալ հանդիպումների մեկնարկը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ