Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Երջանիկ Աբգարյանի՝ 7 մանդատով հնարավոր է սահմանադրական կարգ հաստատել

Մայիս 30,2012 10:28

  Հատված Հայ ազգային կոնգրեսի անդամ Երջանիկ Աբգարյանի հետ հարցազրույցից:

Պարոն Աբգարյան, վերջին շրջանում ՀԱԿի շուրջ ծավալվող իրադարձություններն ինչպե՞ս կմեկնաբանեք։ Մասնավորապես, թե ՀԱԿը լքողների քայլը՝ Արամ Սարգսյան, Հովհաննես Հովհաննիսյան՝ թե ՀԱԿի՝ վերջին տարիներին որդեգրած մարտավարության հետ անհամաձայնություն ունեցողների։

 

– Ես գտնում եմ, որ այն մարդիկ, ովքեր որ հիմա լքում են ՀԱԿ-ը, ուղղակի քաղաքական երկար պայքարի պատրաստ չեն եղել ընդհանրապես։ Նրանք կարծում են, որ ահա, գնացինք-հավաքվեցինք, միտինգ արեցինք, հաջորդ օրը իշխանությունը մերն է դառնալու։ Մոռանում են, որ ժամանակները փոխվել են, ամեն ինչ այլ տեսք ունի, եւ գոյություն ունեն սկզբունքներ, որոնք թույլ չեն տալիս հեղաշրջումներ անել։ Վերջիվերջո մեր նպատակը սահմանադրական կարգի հաստատումն է, եթե մենք դա հաստատենք հեղափոխությունով, ապա դա նույնպես անօրինական է լինելու։ Հետեւաբար, կրկնում եմ, նրանք պատրաստ չէին ձգձգմանը եւ սկզբունքային դիրքորոշումներ չունեին, դրա համար լքեցին ՀԱԿ-ը։ Սկզբունքային դիրքորոշ¬ում ասելով՝ նկատի ունեմ այն հանգամանքը, որ նրանք լուրջ չեն վերաբերվել այն սկզբունքներին, որոնք ի սկզբանե դրված են ՀԱԿ-ի գործունեության հիմքում։ Նրանք ուղղակի հրապուրվել են անձով, որ անձի շնորհիվ անմիջապես իշխանություն կգրավեն եւ այս հարցով պատրաստ չէին երկարատեւ պայքարի։ Խնդիրը հետեւյալում է. եթե հիմա լքում են ՀԱԿ-ը, ի՞նչ են անելու՝ տո՞ւնն են նստելու, դրսո՞ւմ են պայքարելու։ Ո՞նց են պայքարելու, երրորդ ուժի՞ մասին է խոսքը։ Եթե ի վիճակի են, թող երրորդ ուժ ստեղծեն, բայց այդպիսի բան բնության մեջ չի լինում, երրորդ ուժը հանկարծակի չի հայտնվում։ Հետեւաբար, ես կարծում եմ, որ նրանք քաղաքական սխալ են թույլ տվել եւ ճիշտ չեն գնահատել իրադրությունը։

Պարոն  Աբգարյան, կարծում եք 7 մանդատով հնարավո՞ր է սահմանադրական կարգ հաստատել։

– Այո,  անշուշտ։  Եվ ընդհանրապես  անիմաստ են  խոսակցությունները՝

ՀԱԿ-ը վերցներ մանդատները, թե ոչ։ Որտեղ որ ամբիոն կա՝ սահմանադրական կարգ հաստատելու համար, չպեւոք է մերժել, պետք է գնալ։ Հակառակ դեպքում ընտրություններին մասնակցությունն էլ ավելորդ է, այդ դեպքում պետք էր նախընտրել հեղափոխությունը եւ ասել, որ գնում ենք հեղափոխության։ Այսինքն, որեւէ տրամաբանություն չկար, որ Կոնգրեսը հրաժարվեր մանդատներից։ Դա խռոված մարդու դիրքորոշում է, որը մեզ սազական չէ։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

 «Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031