Հնդիկ սկանդալային մոդել Պունամ Պանդեյը իր մերկ լուսանկարը տեղադրել է համացանցում այն բանից հետո, երբ իր սիրելի «Kalkata Knight Riders» թիմը հաղթել է Հնդկաստանի կրիկետի առաջնության եզրափակչում:
Մոդելն այս անգամ հուսախաբ չի արել իր երկրպագուներին` ի կատար ածելով ավելի վաղ տված խոստումը: «Բոլոր թիմերը, որոնց ես աջակցում եմ, անպայման հաղթում են: Եվ ինչպես խոստացել էի, ահա իմ մարմինը ձեզ», – գրել է նա իր բլոգում, որին բաժանորդագրված է ավելի քանի 160 հազար օգտատեր:
2011 թվականին Պանդեյը մեկ անգամ խաբել էր իր երկրպագուներին` խոստանալով հանդիսատեսի աչքի առջեւ մերկանալ հենց ստադիոնում, եթե Հնդկաստանի հավաքականը հաղթի աշխարհի գավաթի խաղարկության եզրափակչում: Այն ժամանակ հնդիկնեն, ինչպես ասում են, ատամներով պոկեցին հաղթանակը Շրի-Լանկայի ընտրանուց, սակայն իրենց կուռքին այդպես էլ մերկ չտեսան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ