Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Արամ Սարգսյանի քաղաքական քայլերը հասկանալու համար դեռ տասնյակ տարիներ ունի»

Մայիս 29,2012 23:28

 «Հանրապետություն» կուսակցության անդամ, մանկավարժ Սվետլանա Մաթեւոսյանն անդրադառնալով այսօր Aravot.am կայքում ՀԱԿ անդամ Գայանե Առուստամյանի Արամ Սարգսյանին` «Եթե դու փոքր երեխայի նման խռովում- դուրս ես գալիս, դու այդքան հասուն չես» եւ Տեր-Պետրոսյանն «Այկիդո» է արել ԲՀԿ-ին, Ծառուկյանին էլ թույլ տվել թագավոր լինել» հրապարակումներին՝ ասաց. «Խորհուրդներ եւ գնահատականներ տալու, առավել եւս՝ քաղաքական վերլուծություններ անելու եւ Արամ Սարգսյանի քաղաքական քայլերը հասկանալու համար Գայանե Առուստամյանը դեռ տասնյակ տարիներ ունի, եթե, իհարկե, այդ ընթացքում կարողանա հասունանալ, այկիդոն տարբերել քաղաքականությունից եւ դառնալ քաղաքական գործիչ:

Իսկ մինչ այդ, խորհուրդ կտայի ինչպես Գայանե Առուստամյանին, այնպես եւ մի շարք այլ բանախոսների՝ իրենց գնահատականներում չանցնել քաղաքական կոռեկտության սահմանները եւ առաջնորդվել  ՀԱԿ առաջնորդի խոսքերով այն է` ժամանակը ցույց կտա թե ով է սխալ եւ ով ճիշտ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031