Գերմանիայի Լայպցիգ քաղաքում մայիսի 24-ից ընթանում էր ու քիչ առաջ ավարտվեց գոթական ամենամյա փառատոնը, որի շրջանակներում բացի գոթական ավանդական նորաձեւության ցուցադրությունից, ներկայացվում էր նաեւ գոթական երաժշտության փառատոն, գոթիկա ոճի հետ փոխկապակցված` «սև արվեստների» ներկայացում: Փառատոնին մասնակցում էին տարբեր երկրներից ժամանած շուրջ 20 հազար գոթեր: Չնայած փառատոնը չափից շատ հետաքրքրիր է անցել, բայց միեւնույն ժամանակ այն սարսափազդու է եղել հատկապես երեխաների համար, որոնք տեսնելով արտասովոր հանդերձանքով մարդկանց` խուճափի են մատնվել քաղաքում շրջելիս:
Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ
Կարդացեք նաև