Հեռուստահաղորդավար Քսենիա Սոբչակն ու լրագրող Լեոնիդ Պարֆյոնովը երաժիշտ Վասյա Աբլոմովի օգնությամբ հայհոյել են երկրի ղեկավարությանը: Եռյակն այս քայլի գնացել է «կոշտ» բառերով, բայց իրենց բողոքը հետաքրքիր ներկայացնելով երկրի ղեկավարությանը: Համարձակ եռյակը դիմելով Վլադիմիր Պուտինին հիփ-հոփ է երգել` ասելով այն ամենը, ինչ մտածում է նրա մասին: Երգն արդեն տարածվել է Youtube-ում: Թե ի՞նչ կլինի հեռուստահաղորդավարի, լրագրողի եւ երաժիշտի հետ՝ դեռ պարզ չէ, բայց այն, որ հոլովակում գռեհիկ արտահայտությունները շատ են՝ ակնհայտ է:
Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ
Կարդացեք նաև