Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Սաֆարյան. «Եթե Սերժ Սարգսյանն ապացուցի, որ «փակ» շուկայի հարցի լուծողն է՝ խորհուրդ կտամ նայել «Բռնապետ» ֆիլմը»

Մայիս 29,2012 18:31

Փակ շուկայի խնդիրը կդառնա Մաշտոցի պուրակի խնդրի նման, կամ գուցե նախագահական ընտրություններին ընդառաջ, որոշվի ամեն ինչ նախկինի պես թողնե՞լ, Aravot.am-ի հարցին՝ «Ժառանգություն» կուսակցության անդամ, Փակ շուկայի համար պայքարող Ստեփան Սաֆարյանն ասաց. «Մաշտոցի պուրակի դեպքում, շատերը նախագահ Սերժ Սարգսյանի այդ քայլը համարեցին որպես PR ակցիա, բայց ես հակված չեմ խայտառակությունը PR որակել, հատկապես այն դեպքում, երբ խայտառակությունը կատարվում է ոչ թե իրավական հիմնավորումների, այլ գեղագիտական ճաշակի դաշտում: Հետեւաբար՝ ինձ քիչ է հուզում, թե այս խնդրին Սերժ Սարգսյանն ինչպես կմիջամտի: Ինձ համար, որպես քաղաքացի, շատ էական է, որ շուկան վերադառնա իր նախկին տեսքին, թե մնացածն ի՞նչ կանեն, անկեղծ ասած՝ ինձ քիչ է հետաքրքրում»:

Դիտարկմանն էլ՝ հնարավոր համարո՞ւմ է հարցն այնքան ձգվի, որ հասնի նախագահական ընտրությունների քարոզարշավին, Սաֆարյանը պատասխանեց. «Եթե Սերժ Սարգսյանը պիտի հերթական անգամ ապացուցի, որ երկրում բոլոր խնդիրների, այդ թվում՝ Մաշտոցի պուրակի, «փակ» շուկայի հարցերի միակ լուծողն ինքն է, ապա այդ դեպքում խորհուրդ կտամ նայել «Բռնապետ» ֆիլմն ու այլեւս Հայաստանի նախագահին չտարբերել Ադրբեջանի նախագահից եւ այլեւս «չղժժալ» Ադրբեջանի նախագահի վրա, արտերկրի լրատվամիջոցների գրած հոդվածներից: Հուսամ, որ այդպես չի լինի, նախագահը կունենա նորմալ խորհրդատուներ: Այն, ինչ արեցին Մաշտոցի պուրակի պարագայում, ավելի շատ խայտառակեցին Սերժ Սարգսյանին, քան օգնեց, որովհետեւ հաստատ այդ ակցիայից հետո ես չորոշեցի, որ պիտի հավատամ Սերժ Սարգսյանին ու քվեարկեմ նրա օգտին»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031