«Փակ շուկայի տանիքի վրա լրացուցիչ 4 հարկ կառուցելու մասին մամուլում շրջանառվող լուրերն անհեթեթություն են»,- «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման ընթացքում հայտարարել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինական հատուկ ծրագրերի կարգավորման բաժնի ավագ մասնագետ, ճարտարապետ Սուրեն Մելիք- Քարամյանը:
Պաշտոնյայի վստահեցմամբ. «Նման բան չկա, որովհետեւ, պաշտոնապես հայտարարում եմ, ճարտարապետահատակագծային առաջադրանքով շեշտվել է, որ շենքը պետք է վերականգնվի, վերստեղծվի` պահպանելով հուշարձան շենքի ճարտարապետահատակագծային բոլոր լուծումները: Այսինքն` դրա մասին խոսք չկա: Ինչ է նշանակում` տանիքին 4 հարկ: Եվ պետք չէ հանրության մեջ հերթական ալիքը բարձրացնել եւ բորբոքել մարդկանց»:
Քաղաքապետարանի ավագ մասնագետը նաեւ նշել է, որ ի սկզբանե նախատեսված է եղել կառուցել ստորգետնյա քառահարկ կայանատեղի, սակայն կառուցապատողի այդ առաջարկը քննարկվել է քաղաքաշինական խորհրդում եւ մերժվել:
Նա նաեւ շեշտել է.«Այսօրվա դրությամբ հատակագծային առաջադրանք եւ շինարարության թույլտվություն տրված է միայն մինչեւ զրոյական նիշը` ստորգետնյա մասի համար»:
Կարդացեք նաև
Արեւիկ ՍԱՀԱԿՅԱՆ